Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, գրում է РИА Новости գործակալությունը: «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին

Հայաստանի ցուցաբերված աջակցության վերաբերյալ հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցային պայմանները չեն պարտավորեցրել Ռուսաստանին միջամտել ռազմական հակամարտությանը։ «ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն կազմակերպության անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում։

Հայաստանի Հանրապետության վրա ոչ ոք չի հարձակվել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղիղ մասնակցություն ունենալ մարտական գործողություններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *