Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած արցախա-ադրբեջանական պատ երազմի ավարտից հետո՝ նոյեմբերի իննին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի ու Ադրբեջանի նախագահի միջև եռակողմ

պայմանագրի ստորագրելուց հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լար վեց։ Հասարակության մի մասը պահանջում էր գործող կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը բանակցելով ԲՀԿ եւ ԼՀԿ կուսակցությունների հետ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները տեղի

կունենան 2021-ի հունիսի քսանին։ Այսօր՝ հունիսի քսանին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է նոր Ազգային ժողով և նոր կառավարություն, ով դուրս կբերի երկիրը ճգ նաժամային

իրավիճակից։ Ընտրություններին մասնկացնում են Հայաստանի Հանրապետության երեք նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքով, Սերժ Սարգսյանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքով, Լևոն Տեր-Պետրոսյանը՝

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

«Հայ ազգային կոնգրես» դաշինքով, Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և ուրիշ քաղաքական ուժեր։ Քիչ առաջ հայտնեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

53.92%-ով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 %-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7 տոկոսը:

ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 593 հազ 572 մարդ: Քվեարկությանը մասնակցել է 1 281 911 ընտրող։ Քվեարկության ընթացքին հետևել է 19 տեղական, 8 միջազգային դիտորդական կազմակերպություն, ինչպես նաև օտարերկրյա 50 լրատվամիջոց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *