«Հոկտեմբերի 19-ին երբ վարչապետն իր մոտ էր կանչել արտախորհրդարանական ուժերին ու ներկայացրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմը կանգնեցնելու համար 7 շրջանները վերադարձնելու և Շուշի փախստականներին վերադարձնելու մասին առաջարկություն է արել, ես հարց եմ տվել՝ իսկ Մինսկի խմբի եռանախագահները տեղյա՞կ են այդ մասին։ Ասել է ոչ։ Ես ասել եմ, շատ վատ է, որ ոչ։ Ասել է ինչո՞ւ։

Ասել եմ նույն այս աշխատասենյակում, Ռոբերտ Քոչարյանը, ես, Վարդան Օսկանյանը և եռանախագահողները նստած ենք եղել, և ՌԴ եռանախագահողը ներկայացրել է այն, ինչն այս անգամ Պուտինն ասել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմական ու հետպատերազմական գործընթացների վրա ՌԴ-ի ազդեցության խնդրին։ Ա․Սարգսյանը նաև հավելում է, որ այդ ժամանակ ՌԴ համանախագահին կտրուկ հակադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

«Քերի Քավանոն էնպես է փակել նրա բերանը, որ մեր խոսելու անհրաժեշտությունը չի եղել»,- հիշում է նա։ «Հանրապետություն» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև նախընտրական գործընթացներին ու հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական գործունեությանը։ Ա․Սարգսյանը նկատեց, որ նա նախընտրական շտաբի համար գրասենյակ է ընտրում քաղաքի ամենաթանկ հատվածներում, «ամենաճոխ» պաստառները փակցնում։ «Մուտքերի մոտ կանգնում են ամենավերջին մոդայի, ամենաթանկարժեք մեքենաները, ամեն մեկը  մի Բայրաքդարի գնի։ Կանգնում են սպորտային կազմվածքով, թևերին դաջվածքներով տղերք։ Եվ գնացող-եկողները երբ տեսնում են այս ճոխությունը, հասկանում են, որ նրա վերադարձն անթույլատրելի է։ Ու ավելի լավ հակաքորոզչություն, քան իրենք իրենց ճոխությամբ են անում, անհնար է անել»,- ասում է նա։   Մանրամասները՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *