Ժողովուրդ ջան, հաստատ աշխարհը շուռ է եկել… Երբ կարդացի տիկին Մարգարիտա Խաչատրյանի, նույն ինքը մառոզ մականունը կրող, զինվորի համար պայքարող՝ ,,Զինվորի մայր,, հասարակական կազմակերպության նախկին նախագահի հայտարարությունը, այն մասին, թե ինչու՞ է թշնամու գնդակը կպել իր փեսային և ոչ թե Աշոտին…

ասեմ, որ այդ բառը չգտա Աճառյանի բառարանում, որ նկարագրեմ զգացածս։ Մինչ ասելիքս, ցավակցում եմ նախ Ձեր փեսայի և տղայի, ծնողներին և մտերիմներին, հավե՛րժ փա՛ռք։Հիմա խոսենք ըստ ձեր հանճարեղ ,նմանը չունեցող հարցադրման։ Դուք, որ որդի եք կորցրել կռվի դաշտում ու ,,պայքարել,, եք զինվորի ապահովված կյանքի համար, էդ բոլորը, ոնց հասկացանք ձև էր, պարտադիր՝ բարի, հոգատար իմիջի կեղծ պահվածք, դուք ո՞նց կարող եք այդ տարիքում, այդքան դաժան ու դատարկ լինել, ախր ո՞նց եք էդքան ժամանակ ,,մառոզ,, խաղացել…Ոնց չեք ամաչում ձեր տարիքում ասել մի բան, որ բոլորին կշանթահարի, ախր ձեր տարիքի հայ տատը ո՞նց կարող է ասել, ինչու՞ է ողջ Աշոտը և ոչ թե իմ փեսան, բա՞ կասեիք թուրքի հետ պայմանագիր կնքեին, թե ում դիպչի գնդակը, ում՝ ո՛չ, ձեր սիրտը չի ցավում, դուք դա ասելով հաստատ վիրավորել եք թե ձեր փեսային… և թե ձեր որդուն…

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Ես ձեր հետ խոսում եմ որպես մի հայ կին, տատիկ, ով կարող էր Աշոտի տարիքում թոռ ունենալ, այո հենց տատի իրավունքով։Ախր ձեր լեզուն պիտի պապանձվեր այդ բանը ասելիս, ամեն մարդու երեխա շատ թանկ է իրեն, բա՞ գետինը չեք մտնում ուրիշի երեխայի կյանքն եք շահարկում Աստծուց առաջ, դուք ո՞վ եք, որ մարդկանց կյանքերի միջև զուգահեռականներ անցկացնեք։Դուք չար մարդ եք, ու ես երբե՛ք չեմ հարգում մարդկանց միայն այն բանի համար, որ տարիք ունեն; Տարիքը ,եթե մարդուն իմաստություն չի տալիս, ուրեմը նա երիտասարդ ժամանակ էլ վատն է եղել, միայն բարի մարդուն է ծերությունը իմաստացնում։Էլ չեմ ասում, որ տղան Վարչապետի, երկրի ղեկավարի երեխան է, ձեր նմանների են խայտառակում հայի մարդասեր անունը։ Ես ամաչեցի ձեր փոխարեն ու սիրտս ցավեց Աշոտի համար էնքան, որքան կցավեր Աշոտի երջանկահիշատակ տատի սիրտը..Համոզված եղեք, որ նրա հոգու ցասումը ավելի զորեղ է…

Հայ տատիկ՝ Ժաննա Դավթենց

Janna Davtenc

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *