«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս : Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր , սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի : Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային , չօգնեցին և , կորցնելով հույսերը , երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու , իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով : Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային , որպես մեռելածին , դուրս տարավ :

Возможно, это изображение (1 человек)

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ճանապարհին թույլ ճիչ լսեց , ուշադրությունը լարեց և համոզվեց , որ ձայնը դույլից է լսվում : Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով : Բարեբախտաբար , բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը : Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը , որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու : 1932 Թ . ԱՊՐԻԼԻ 17 -Ն ԷՐ :ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՆՈՐԱԾԻՆԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԷՐ»:Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *