Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան 1-ին ալիքի հաղորդավար Պոզներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի՝ գլխավորելով կուսակցությունների դաշինք։ «Կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով, ամենայն հավանականությամբ՝ կլինի 2 կուսակցություն», -ասել էր նա։

Չնայած Քոչարյանի այս հայտարարությանը՝ քաղաքական ուժերից որևէ մեկը դեռ չի հայտարարել, որ նրա գլխավորությամբ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություներին։ Ավելին, անգամ նրա անվան հետ կապվող կուսակցություններն են հերքում, որ նման որոշում ունեն։ 

Նրա հայտարարոււթյունից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ Քոչարյանը ՀՅԴ-ի եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները գլխավորելով է գնալու ընտրությունների։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

ՀՅ դաշնակցության ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը, պատասխանելով Civic.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ում կա վերջնական որոշում ընտրություններին մասնակցելու ձեւաչափի և Քոչարյանի հետ դաշինքով գնալու վերաբերյալ, ասաց․ «Անկեղծ ասած, նման քննարկում մենք չենք ունեցել։ Դաշնակցության մեջ, ըստ կանոնադրության, դաշինքով գնալ-չնալու հարցերը որոշում է Գերագույն մարմինը։ Ժողով պետք գումարենք, որ ժողովը նման որոշում կայացնի»։

Իսկ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մեր հարցին ի պատասխան ասաց․ «Դաշինքով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում չունենք, և այս պահի դրությամբ մտադիր ենք մասնակցել առանձին։ Այսօրվա դրությամբ, որևէ որոշում չկա, բայց միաժամանակ չենք բացառում ոչինչ»։

Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություն է արել առանց քաղաքական ուժերի համաձայնության․ կամ էլ՝ ինքն է միանձյա որոշումներ կայացնում, թե որ ընդդիմադիր կուսակցությունների հետ գնա ընտրությունների։

Գեղամ Ադյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *