«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Մարտի 1-ի գործի շուրջ։ Փաստորեն սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու նախկին այլ պաշտոնյաներ արդարացվեցին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ անգամ հեղափոխությունից հետո հնարավոր չեղավ հասնել այս գործի բացահայտմանը։

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

– Այն բարոյական արժեհամակարգը, որ դրվեց նոր իշխանությունների կողմից, հենց սա էլ ենթադրում էր։ Բարոյական որևէ նորմ չի գործում։ Սահմանադրական դատարանի վերջին գործունեությունը երբ վերլուծում ես, տեսնում ես, որ Քոչարյանի հայցադիմումի քննարկումը 4-4 էր՝ առանց Վահե Գրիգորյանի։ Այսինքն՝ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունեն հստակ ազդեցություն ու որոշիչ ձայներ։ Սա նշանակում է, որ այս որոշումը Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվել։ Որքան էլ ինքն ասում է, որ դատարանների գործին չի միջամտում, ինքն էլ Սերժ Սարգսյան չի դառնա՝ այստեղ էլ ինքը, ցավոք սրտի, դարձավ Սերժ Սարգսյան։ Կարծում եմ, որ դա կամավոր չի արել, եղել է պարտադրանք՝ Ռուսաստանի հայտնի վեկտորից։ Ինքն էլ կամակատար է։ Մեր պատմության սև էջը փաստորեն փակվեց՝ ինքն էլ լինելով տուժող կողմ։ Չգիտեմ՝ ինքը ոնց է այդ ամենը մարսում, մարդկային ինչ չափորոշիչներ պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը մարսել ու դրանով գոյատևել։

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ Ռուսաստանի նախագահի ջանքերո՞վ այսպես եղավ։

– Ես մի տոկոս կասկած չունեմ, հակառակ դեպքում Նիկոլը գիժ չէր՝ գնար իր գերեզմանը փորեր։ Մարտի 1-ի տուժողներից մեկն էլ ինքն էր, դա հեղափոխության ժամանակ իր հիմնական խաղաքարտն էր։

– Հասարակությունն ինչպե՞ս դուրս գա այս վիճակից, ոտքի է կանգնում, հեղափոխություն անում, ուզում է արդարություն հաստատել, բայց այդպես էլ չի հասնում դրան։

Փաշինյանը կամավոր իր գերեզմանը չէր փորի, Մարտի 1-ի որոշումը պարտադրվել է  Ռուսաստանի կողմից | 1in.am

– Նիկոլ Փաշինյանն այսօր մի վիճակում է, որ որևէ ձևով որոշումներ կատարելու լիազորություն չունի։ Նոյեմբերի 9-ից հետո ամբողջությամբ դա հանձնվել է Ռուսաստանի կամքին։ Ինքը միայն մի բան կարող է անել, որ հասարակության շահերից բխի։ Ինքը պետք է վերցնի ընտրություն անցկացնելու պատասխանատվություն, բայց իր թիմը և ինքը չպետք է մասնակցեն։ Այդ դեպքում կարելի է մտածել, որ այս իրավիճակից դուրս կգանք։ Բայց եթե ինքն ու իր թիմը մասնակցելու են, դա բերելու է արյունահեղության ու քաղաքական բախումների։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *