Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

–Տիկի՛ն Ալեքսանյան, դատարանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին և իր նախկին ենթականերին։ Մինչ այդ էլ ՍԴ-ն էր հակասահմանադրական ճանաչել 300․1 հոդվածը։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

-Գիտեք, ինձ համար՝ որպես քաղաքացու, սովորական մարդու, զրո նշանակություն ունի դատարանի որոշումը։ Ես նայում եմ մարդկանց, որոնք տուժել են։ Շատ լավ հիշում եմ այդ օրը, ես ականատես եմ եղել շատ բաների, և թե հայաստանյան չկայացած դատարաններն ինչ որոշում են կայացնում, ինչ որոշումներով և ազդեցություններով, դա ոչինչ չի ասում։ Ուղղակի ցավալի են շատ տուժողների ընտանիքների տառապանքները, այն սպասումները, հավատն ու վստահությունն այս իշխանության հանդեպ, որոնք զուր էին։

-Այս որոշման տակ՝ Քոչարյանին արդարացնելու, իշխանության ձեռքը տեսնո՞ւմ եք։

–Անկասկած՝ ինչպե՞ս կարող եմ չտեսնել։ Ես կարծում եմ, որ համաձայնությունների արդյունքում է սա կայացվել։ Սա քաղաքական որոշում է՝ համաձայնություններ են ձեռք բերվել արդարացնելու։ Ես ամենաքիչը սպասում էի արդարացնելը, բայց արդարացրին։ Սրա վկայությունն այն է, որ օրեր են անցել, և մի տեղից մի ձայն չես լսում՝ պատասխանատվության զրո նշաններ են։

-Եթե իշխանությունն արձագանքի, այդպիսով չի՞ նշանակի, որ ցույց են տալիս իրենց միտվածությունը՝ պատժելու Քոչարյանին և վերջինիս կողմնակիցներին, դա հիմք կտա պնդելու, որ իշխանությունը հետապնդում էր, իսկ հիմա դժգոհում է դատարանից։

-Ո՛չ, եթե վարչապետն ասում էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է․․․ իսկ Քոչարյանին պե՛տք է պատժել։ Իսկ ո՞վ է ասել, որ չպետք է պատժել․ ո՞վ էր պատասխանատուն Մարտի 1-ի իրադարձությունների համար, ո՞վ էր երկրի նախագահը, ո՞վ էր գերագույն գլխավոր հրամանատարը, ո՞վ էր բանակը բերում, ո՞վ էր ոստիկանության ցուցումներ տալիս՝ ամենուր ֆաշիստական գործողություններ կատարելու։ Մարդկանց հետապնդում էին, խոշտանգում, բանտերում անգամ շարունակում էին խոշտանգումները, դատարաններին ծնկի էին բերում նախագահ Քոչարյանի առաջ, բոլոր բերման ենթարկվածներին կալանքի սանկցիաներ էին տալիս։ Ես ասեմ՝ հենց այդ ժամանակ դատական համակարգը շատ տուժեց։ Ես երբեք չեմ մոռանա Մարտի 1-ի օրերը, և հիմա այդ ի՞նչ որոշում պետք է մեզ ասի, որ ոչինչ չենք տեսել և չենք լսել, չգիտենք՝ ով էր այդ ժամանակ նախագահը։ Թող հրաժարվի, որ ինքն էր այդ օրերին նախագահը։ Պատասխանատվության որևէ զգացում չունի այդ մարդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *