«Այսօր մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են: Ոստիկանության վայրագությունները բոլորս տեսանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը: Նա նույնպես կառավարության շենքի մոտ էր: Հիշեցնենք, այսօր ՎԵՏՕ շարժման անդամները Ազնավուրի հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք`պահանջելու Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղան: Ցուցարարներին նաեւ բերման ենթարկեցին: «Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ: Ոստիկանությունն է մնացել միակ հենարանն այս պետական դավաճանի իշխանությանը:

Սրանք նույն վարձկաններն են, ինչ որ ջիհադիստները: Հպարտանում եմ մեր կանանցով: Կարեւորն այն է, որ հիմա մենք չհոգնենք: Հայաստանը պետք է ազատվի պետական դավաճաններից եւ պետական դավաճանները պետք է կանգնեն դատարանի առջեւ»,- ասաց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *