ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻԻ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ

ԿԱՐԴԱԼ ԵՎ ՏԱՐԱԾԵԼ

Возможно, это изображение (4 человека, в том числе Armen Hovhannisyan, люди стоят, военная форма и на открытом воздухе)

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

Արդեն մի քանի օր է ինչ մեր մեդիադաշտում, բավականին ակտիվ քննարկվում է փետրվարի 1-ից՝ մինչեւ մարտի 1-ը ներառյալ, Հայաստանից Ռուսաստան եւ հակառակը չվերթների վերսկսման երկկողմանի պիլոտային ծրագրի եւ դրա հետեւանքների մասին։Կրակի վրա յուղ լցնող հատուկ ապապետականները իհարկե առանձնահատուկ մատնանշում են, թե տեսեք սահմանների բացումից հետո, բոլորը ցանկանում են արտագաղթել ու ըստ իրենց ներկայացրած գաղջ ակնոցներով, իրենց ցանկալի սցենարով իրականության՝ Շուռնուխից մինչեւ Զվարթնոց, Գյումրիից, Վնաձորից, Աբովյանից, ու մնացած այլ վայրերից սկսած հսկայական հերթերա կուտակվել ու հեսա հեսա վերջին մարդնա, որ նստելուա օդանավ ու ՀՀ լույսերը իր հետեւից անջատի։

Բոլորիս էլ պարզ է, թե ուր են ուզում տանել, այս անտաղանդ սցենարի՝ անգրագետ տերերը, միայն թե իրենք կարողանան հնարավորինս հակապետականություն դրսեւորել եւ չթողնել պատերազմից հետո կորացած մեջքը ուղղի մեր պետությունը ու իրենք հասնեն վաղեմի եւ ցանկալի արդյունքին՝ այն է քոչաալբանասերժկական կլանը ծախի ՀՀ-ն վերջնականապես։Բայց ի ողբերգություն այդ անտաղանդ անհայրենիքների նկատենք, որ արտագաղթի չափերը, անգամ սահմանների բացումից հետո էլ չի լինելու գոնե իրենց երազածի չնչին մասը։Այս ամենը ասում եմ իմ շրջապատում մասնավոր զրույցներից ելնելով, բնականաբար չբացառելով եւ չհերքելով, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հետ վերադառնալու մտադրությամբ, իրենց սեզոնային աշխատանքը տեսնելով դրսում։Մեկնողներին չես կարող մեղադրել, յուրաքանչյուրի իրավունքն է իր կյանքը դասավորել, այնպես ինչպես ցանկանում է , մանավանդ, որ հայրենասիրության դրսեւորումը պարտադիր չէ, որ արտահայտվի հայրենիքում գտնվելով, չմոռանալով իհարկե արմատներն ու հայրենիքը։

Չմեղադրելով մեկնողներին, անգամ անվերադարձ մեկնողներին, ասեմ, որ ուր էլ, որ գնաք,կամ ուր էլ, որ գնանք, միեւնույնն է օտարի հողում, զգալու ենք միշտ օտար, հողը չի ձգելու, ինչքան էլ, որ այն գայթակղի ու ձգի՝ ՄԵՆՔ ՀԱՅ ենք ու մեր հայրենիքը ՀԱՅԱՍՏԱՆՆ է, որտեղ ամեն դեպքում եւ՛ ապահով ես, եւ՛ զերծ ռասսայական խտրականությունից, եւ՛ քեզ ուժեղ ես զգում, եւ՛ ամուր կարող ես կանգնել հողի վրա, վստահ լինելով, որ այն չի փախչի ոտքիդ տակից։Մեկնող հայրենակիցներին մեկ հիշեցում, հորդոր եւ խորհուրդ՝ պատերազմի օրերին զոհված մեր հերոս տղերքը, մեր կենդանի հերոսներն ու բոլոր կռվածները, որոնց մեջ վստահաբար դուք էլ ունեք ամենահարազատներ մի բանի համար էին ու են պայքարում՝ հողի, սահմանի ու հայրենիքի։Բոլորդ լավ իմացեք, ոչ մի պայքար, ոչ մի արյուն, հենց այնպես չի անցել ու չի թափվել։Ուր էլ գնաք, միշտ հիշե՛ք, ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ սպասում է ձեզ, իսկ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ հանուն ձեր գոյության է, որ այլեւս մեզ վերեւից են հսկում։

Armen Hovhannisyan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *